Իշխան Սաղաթելյանն ազատ է արձակվել, բայց հիմա էլ Արթուր Վանեցյանի հետ ՀՔԾ են հրավիրվել

Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը պատրաստվում են ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնում է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են Հատուկ քննչական ծառայություն։

Ստացվում է` Ծառուկյանը գտնվել է ԱԱԾ–ում և այդ ժամանակ հանցանք կատարել. պաշտպանը զարմացած է

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանն իր բարձրության վրա է։ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը ևս ճանաչվեց ոչ իրավաչափ։ Իշխան Սաղաթելյանը ազատության մեջ է։ Սակայն Սաղաթելյանն ու Վանեցյանը հրավիրվել են ՀՔԾ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սահակյանը։
Պաշտպանը հայտնում է նաև, որ Վանեցյանն ու Սաղաթելյանը հիմա կներկայանան ՀՔԾ։ Սահակյանը խոստանում է ընթացքի մասին հանրությանը տեղեկացնել լրացուցիչ։

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին 10 անձինք։

ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել բերված կամ ձերբակալված 60 անձի հետ

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։