ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում բնակվող երգչուհի Լիլուն երկրորդ անգամ է մայրացել։ Նրա դուստրը լույս աշխարհ է եկել նոյեմբերի 11–ին։ Ուրախ լուրը երգչուհին երկրպագուներին է հայտնել այսօր` սոցցանցային իր էջերում հրապարակելով փոքրիկ դստեր և ամուսնու` Արկադի Վարդանյանի համատեղ լուսանկարը հիվանդանոցից։
«11.11.20: Բարի գալուստ, Մարիա»,–լուսանկարին կից գրել է երգչուհին։
Երջանիկ հայրիկը ևս սոցցանցային իր էջերում հրապարակել է դստեր լուսանկարն ու գրառում կատարել։
«Իմ թագուհի Մարիա։ Շնորհակալ եմ, Տեր Աստված, շնորհակալ եմ, իմ սեր»,–գրել է նա։
Հետևորդները բազմաթիվ շնորհավորանքներ են գրել` երջանիկ ու խաղաղ մանկություն մաղթելով փոքրիկ Մարիային։
Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր 2019-ի դեկտեմբերին, իսկ հղիության մասին հայտնել այս տարվա մայիսին։
Երգչուհի Լիլուն յուրահատուկ ձևով է հայտնել ապագա փոքրիկի սեռը․ տեսանյութ
Նա ևս մեկ զավակ ունի և հաճախ է որդու՝ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում Instagram–ում։ Երգչուհու խոսքով՝ ամուսինն ու որդին շատ լավ հարաբերություններ ունեն։
«Թե ասա` ինչու ես փչացնում գյոզալական նկարներս». Լիլուն խրատել է ամուսնուն