Արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրող տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ

Պատգամավորը «Ֆեյսբուքի» օգտատերերին խորհուրդ է տվել զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ի իր էջում գրել է, որ արցախցիների նկատմամբ ատելություն և թշնամանք հրահրող իշխանության կողմնակիցների տեսանյութը ուղարկել է ԱԱԾ:

«Սա ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է»,–գրել է նա:

Սա ծանր փոթորիկ է հատկապես այն սերնդի համար, որը հպարտ էր 1994 թվականի հաղթանակով. նախագահ

Պատգամավորը «Ֆեյսբուքի» օգտատերերին խորհուրդ է տվել զերծ մնալ նմանատիպ տեսանյութերի տարածումից:

Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ այսօր անդրադարձել էր երեկ ուշ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանին ցուցադրված տեսանյութին, որը հայհոյանք ու ատելություն է պարունակել։ Թաթոյանը դա «բացարձակ անթույլատրելի ու դատապարտելի է» համարում։

Նա նաև արձանագրել է, որ դա ակնհայտորեն արվել է հանրային իշխանության ինչ-որ մարմնի կամ պաշտոնյայի անօրինական որոշմամբ կամ թողտվությամբ, որով փաստացի հրահրվում է ներքին թշնամանք