Արցախի նախագահն ընդունել է Հայկ Մարությանին. ի՞նչ են պայմանավորվել նրանք

Պայմանավորվածություններից մեկը վերաբերում է Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մարդկանց անվճար հիմունքներով Արցախ տեղափոխելուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը կամավորական ջոկատի կազմում հերթապահություն էր իրականացնում Արցախի պաշտպանական դիրքերում։

Արցախի նախագահը հանդիպել է պատգամավորների հետ. նրանց մի մասը հրաժարական է պահանջում

«Քննարկել ենք ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մայրաքաղաք Ստեփանակերտում եղած ավերածությունների շուտափույթ վերականգնման-վերակառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Պարոն Մարությանը պատրաստակամություն է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանն իր բաժին կարևոր մասնակցությունը կունենա, և շատ շուտով Ստեփանակերտ կգործուղվեն կոմունալ ծառայությունների ուղղությամբ մասնագիտացված խմբեր»,– Facebook–ի իր էջում գրել է Հարությունյանը:

Նա նշել է, որ նոյեմբերի 13-ից կանոնավոր կերպով ամեն օր անվճար հիմունքներով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից Ստեփանակերտ կուղևորվեն մարդատար ավտոբուսներ, որոնք Արցախ կտեղափոխեն բոլոր այն քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ստիպված ապաստանել էին Երևանում կամ ՀՀ մարզերում:

Արցախի նախագահն այցելել է ՊՆ և հանդիպել բարձրագույն հրամանատարական կազմի հետ