«Անընդհատ քննում են». Ծառուկյանին նորից ԱԱԾ են կանչել

ԲՀԿ ղեկավարը վերջին օրերին արդեն երկրորդ անգամ է ԱԱԾ կանչվել. երկու դեպքում էլ` տարբեր գործերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին այսօր կրկին Ազգային անվտանգության ծառայություն են կանչել։ Այս անգամ, սակայն, Ծառուկյանին կանչել են ընտրակաշառքի գործով։

ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո հարցին, թե ինչ էր եղել` Ծառուկյանը պատասխանեց, որ անընդհատ քննում են։ «Ինձ կանչում են, հարցնում են, մենք էլ բոլոր հարցերին պատասխանում ենք»,–ասաց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Վանեցյանը Հատուկ քննչական ծառայությունում են

Նշենք, որ նոյեմբերի 11-ին նույնպես Ծառուկյանին ԱԱԾ–ին էին տարել և ձերբակալել` ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելու կասկածանքով։ Նոյեմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ծառուկյանին ազատ արձակեց` ձերբակալումը ոչ իրավաչափ համարելով։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։ Հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Զինվորական համազգեստով մի խումբ մարդիկ միացան ցուցարարներին

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։