«Մեր պայքարը շարունակվում է». Իշխան Սաղաթելյանը գրառում է արել ԱԱԾ–ից

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցչի խոսքով` հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իրենց պայքարը շարունակվում է. այն այլընտրանք չունի:

Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու հրաժարական չի տվել հայտարարությունը չստորագրելու համար

«Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում»,– գրել է նա` նշելով, որ գրառումն անում է ԱԱԾ–ից։

Նրա խոսքով` հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև:

«Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում, մինչև կկոտրենք մեզ խեղդող բռնակալության շղթաները»,–շեշտել է Սաղաթելյանը:

Փաշինյանի հրաժարականի կոչեր, արցունք ու ցավ. փոթորկված Երևանը նոյեմբերի 11-ին

Հիշեցնենք` երեկ` նոյեմբերի 11-ին, հայաստանյան 17 կուսակցությունների նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց էին դուրս եկել ոչ միայն մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում ՝ Արցախից ժամանակավոր տեղահանվածները։

Արցախի չորս պաշտոնյա հրաժարական են ներկայացրել. բոլորը Սամվել Բաբայանի կուսակիցներն են

Ամբողջ օրն անցկացված բողոքի ակցիան ավարտվեց ուշ երեկոյան ու կշարունակվի այսօր` ժամը 17։00–ին, Մատենադարանի մոտ։

Փաստաթղթում վտանգավոր ձևակերպումներ կան. Արա Զոհրաբյանը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

Ընդդիմության 10 ղեկավարներ ձերբակալված են, նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Քրեական գործով կասկածյալի կարգավիճակ ունեցող 2 քաղաքական ակտիվիստների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Քաղաքական կուսակցությունների ևս 3 անդամներ ԱԱԾ են հրավիրվել այսօր կեսօրին։

«Նիկոլ, դավաճան». հազարավոր ցուցարարներ պահանջում են Փաշինյանի հրաժարականը. տեսանյութ