«Մենք չենք նահանջել, մեր փոխարեն որոշել են». ըմբիշ Միհրան Հարությունյանը` պատերազմի մասին

Հոկտեմբերի վերջին Միհրան Հարությունյանը որպես կամավոր մեկնել էր Արցախ և միացել հայրենիքի պաշտպանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի-Sputnik. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ այն ամենը, ինչ արվել է հայրենիքի համար, իզուր չէր: Այս մասին նա գրել է իր Instagram-ի իր էջում։

«Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով». հադրութցի կանանց բողոքի ակցիան

«Մենք, թողնելով մեր ընտանիքներին, մեր հարազատներին ու մերձավորներին, եկել էինք պատերազմ։ Շատերը զոհվեցին, հազարավոր տղաներ դարձան հաշմանդամ։ Եվ այդ ամենն արվել է մեր հայրենիքի համար, և ոչ ոք թող չասի, որ անիմաստ էր ։ Բայց, ցավոք, շատ բան մենք չենք որոշում։ Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց մեզ զրկել են մեր հողերը մինչև վերջ պաշտպանելու իրավունքից ։ Ավելի վատ բան չի կարող լինել։ Մենք չենք նահանջել։ Մեր փոխարեն ամեն ինչ որոշել էին», - գրել է նա։

Հարությունյանն ընդգծել է, որ ինքը պահանջներ չունի Արցախի իշխանություններից և նախագահ Արայիկ Հարությունյանից, որը ռազմաճակատում էր, բայց ստորագրված համաձայնագիրը համարում է անհասկանալի ներկայացման վերջ։

«Բոլորը տեսել են ու գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Ով էր կռվում մինչև վերջ, ով փախել է ռազմի դաշտից։ Բայց ես դերասան չեմ և իշխանական խաղերի մեջ չեմ մտնի։ Մինչև նոր հանդիպում։ Իմ հզոր հայ ժողովուրդ, պինդ կաց։ Ես ձեզ հետ եմ եղել, կամ ու կլինեմ»", - գրել է մարզիկը։

Միհրան Հարությունյանը հոկտեմբերի վերջին որպես կամավոր մեկնել է Արցախ և միացել հայրենիքը պաշտպանող զինվորներին։