«Այո, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանի տրամադրած տեղեկությունները հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Արծուն Հովհաննիսյանը, որը Արցախյան պատերազմի օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով ճեպազրույց էր տալիս՝ ներկայացնելով իրավիճակը ռազմական գործողությունների գոտուց, Facebook-ի էջում գրել է, որ այս պատերազմի ընթացքում վարել է չորրորդ հարթության` «տեղեկատվական հարթության» իր մարտական գործողությունները:

Գերիների և դիակների փոխանակում. ՊՆ–ն արդեն աշխատում է խաղաղապահների և Կարմիր խաչի հետ

«Ինչպես եմ այն վարել կգնահատի ժամանակն ու պրոֆեսիոնալ ուսումնասիրողը: Չկա մարդ, որ չի թերանում: Տեղեկությունները, որոնք ես տրամադրել եմ հանրությանը, հիմնականում հիմնված են եղել ՀՀ ԶՈւ ԳՇ և ԱՀ ՊԲ տեղեկագրերի վրա: Այո, համոզված եմ եղել, որ հաղթելու ենք, այդ համոզմունքս հիմնված է եղել նաև իմ շատ մարտական ընկերների վարած մարտերի վրա»,-նշված է գրառման մեջ:

Նրա խոսքով՝ ամսի 9-ից հեռացել է այդ գործունեությունից:

«Շարունակելու եմ աշխատել գիտական ոլորտում, և խնդրում եմ ինձ զերծ պահել տարբեր առաջարկներից: Քաղաքականությամբ չեմ զբաղվել ու չեմ պատրաստվում զբաղվել: Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ:

Պետք է կյանքս ներդնեմ նոր սերնդի կրթության ու դաստիարակության մեջ»,-նշել է նա։

ՊՆ–ն մեկնաբանել է Երևանի երկնքում թուրքական «Բայրաքթարի» մասին լուրերը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Դրանից հետո հասարակության մեջ առաջացած դժգոհություններից մեկն էլ այն է, որ իշխանությունները թաքցրել են իրական դրությունը ռազմաճակատում։