Արցախում տարեկան առնվազն երկու անգամ ռուս խաղաղապահների հերթափոխ կիրականացվի

«Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին» հրամանագիրն ուժի մեջ է մտել այն ստորագրելու օրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի– Sputnik. Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ խաղաղապահների հերթափոխ կիրականացվի: Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրին, որում հստակեցվում են խաղաղության ապահովման մի շարք դրույթներ:

Արցախի ճանապարհին․ սյունեցիները շփվել են ռուս խաղաղապահների հետ ու պատմել նրանց մասին

«ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է տարեկան առնվազն երկու անգամ փոխարինել խաղաղապահ զորակազմի անձնակազմին, նաև ռազմական տեխնիկան՝ ըստ անհրաժեշտության»,–նշված է հրամանագրում:

«Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման միջոցառումների մասին» հրամանագիրն ուժի մեջ է մտել այն ստորագրելու օրը`նոյեմբերի 10-ին:

Ռուս խաղաղապահների հերթական շարասյունը մեկնել է Արցախ. տեսանյութ

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով, որը կապահովի տարածաշրջանի կապը Հայաստանի հետ, կարգուկանոն պահպանելու համար Ռուսաստանը մոտ 2 հազար զինծառայող է ուղարկում: Նրանք ապահովված կլինեն հրաձգային զենքով, 90 զրահամեքենայով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Այդ մասին համապատասխան կետը ներառված էր Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հայտարարության տեքստում։

Լեռնային Ղարաբաղում ոչ մի թուրք խաղաղապահ չի լինի․ Լավրով