ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Մարտական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և այլ անձանց տվյալները ճշտելու համար 2 հեռախոսահամար է գործում։ Տեղեկությունը հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Պետք է զանգահարել 8135, 012288980 հեռախոսահամարներով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Սկսվել է զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը