ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ–ն։
«Ռուսաստանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը և մտքեր են փոխանակել Սիրիայում իրավիճակի կայունացման վերաբերյալ», - ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:
Այսօր ավելի վաղ ԼՂ հարցը քննարկել էին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, կողմերը համաձայնել են սերտ համագործակցել ԼՂ համաձայնագրով նախատեսված միջոցառումների մի մասի իրականացման շուրջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության կետերից մեկով նախատեսվում է ռուսաստանյան խաղաղապահների տեղակայում Արցախի մի մասում ու շփման գծում։