«Արցախբանկի» գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան. ԿԲ

«Արցախբանկը» լիցենզավորված կազմակերպություն է, գտնվում է կենտրոնական բանկի վերահսկողության ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ «Արցախբանկի»` Երևանում գտնվող գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան՝ բնականոն սպասարկելով իրենց հաճախորդներին:

Ռազմական դրության ժամանակ հավաքներ կազմակերպելն արգելված է. դատախազության կոչը

«Երեկ և այսօր առավոտյան, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածել «Արցախբանկի» մասին: Հայտնում ենք, որ «Արցախբանկը» լիցենզավորված կազմակերպություն է, գտնվում է ՀՀ ԿԲ վերահսկողության ներքո, գործում է ՀՀ ԿԲ կարգավորումների շրջանակում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կենտրոնական բանկը հորդորում է բանկի հաճախորդներին չտրվել սադրանքների:

Նշենք միայն, որ «Արցախբանկի» մասնաճյուղեր կան նաև Արցախում, և որոշների մոտ բանկի անունը մտավախություն էր առաջացել, թե այն կարող է այլևս չգործել։