Արցախի նախագահը զանգել է Ջալալ Հարությունյանին

Արայիկ Հարությունյանը առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի հետ և շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը:

«Քաջառողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, որը մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ջալալ Հարությունյանի վիրավորվելու մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա հույս էր հայտնել, որ Հարությունյանը շուտով կվերականգնվի ու կմիանա ծառայակից ընկերներին։

Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա