ԱԱԾ-ի նորանշանակ տնօրենը սրտի նոպայով տեղափոխվել է հիվանդանոց

Արմեն Աբազյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 9-ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԱԱԾ-ի տնօրեն Արմեն Աբազյանը սրտի նոպայով ցերեկը տեղափոխվել է Նորքի սրտաբանական կենտրոն։ Sputnik Արմենիան այս մասին տեղեկացավ սեփական աղբյուրներից։

«Հետազոտություն է անցել, դուրս գրվել»,– ասաց մեր աղբյուրը։

Արմեն Աբազյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել նոյեմբերի 9-ին։

Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օգոստոսի 10-ին նա նշանակվել էր քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Սակայն մեկ օր անց` օգոստոսի 11-ին, ազատվել էր պաշտոնից և հաջորդ օրը նախագահի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։

Դավաճանների բացահայտում, «ֆեյքային» սկանդալներ և նոր ԱԱԾ տնօրեն. ի՞նչ է հայտնի նրա մասին