Երևանը նոր ոստիկանապետ ունի. ինչ այլ կադրային փոփոխություններ են եղել ոստիկանությունում

Կադրային նման փոփոխությունների պատճառ նշվում է այն, որ ոստիկանությունում կադրային շարժ միշտ էլ լինում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ոստիկանությունում երեկ կադրային փոփոխություններ են եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Եթե միասնական չլինենք, անդառնալիորեն շատ ավելին կկորցնենք. Զարեհ Սինանյան

«Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնից։ Նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ»,- նշեց Գաբրիելյանը։
Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, որը նախկինում Կոտայքի մարզային վարչության պետն էր։

Փոփոխություն է կատարվել նաև քրեական ոստիկանությունում, մասնավորապես Արտակ Կարապետյանն ազատվել է պետի պաշտոնից և տողափոխվել կադրային ռեզերվ։ Ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանը նշանակվել է ոստիկանության քրեական վարչության պետ՝ մինչ այդ ոստիկանապետի հրամանով ազատվելով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնից:

Ոստիկանությունը շրջափակել է ՀՀ կառավարության շենքը․ տեսանյութ

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչութան պետ, որը Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:

Ինչ վերաբերում է կադրային փոփոխությունների պատճառներին, Զարզանդ Գաբրիելյանը նշեց, որ ոստիկանությունում կադրային շարժ միշտ կա։