Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է, խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ. ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ստեփանակերտն այս պահին դարձյալ թշնամու թիրախում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։ Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ ԱԻ պետական ծառայության հրշեջ–փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ։

«Խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը ռազմական հանցագործություն է»,–շեշտվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9–ի ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես Ստեփանակերտը։ Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10 անգամից ավել հրթիռակոծվել է քաղաքը։

Ռուսաստանյան դիտակետեր կտեղակայվեն Արցախի առաջնագծի ողջ երկայնքով

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում