Պարգև սրբազանը արտահերթ ժողովում ներկայացրել է Արցախի թեմում տիրող իրավիճակը

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորել են համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Ժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների համատեղ աղոթքով՝ Արցախում՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհվածների հոգիների հանգստության համար։

Կաթողիկոսը իշխանություններին կոչ է անում անհապաղ բացատրություններ ներկայացնել

Արցախում տիրող կացության վերաբերյալ տեղեկություններ է հայտնել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները կարևորել են համազգային միասնության, սթափության և զգաստության պահպանումն ու քաղաքացիական բախումներ հրահրող, ապակայունացնող հռետորաբանությունից զերծ մնալը։

Ի թիվ այլ հարցերի քննարկվել են զինվորականների, վիրավոր զինվորների և նահատակ մարտիկների ընտանիքների հետ եկեղեցականների հովվական աշխատանքի, Արցախի բնակավայրերից տեղահանված ընտանիքների կարիքների հոգածությանը և հոգևոր խնամքի կազմակերպմանն առնչվող խնդիրներ։

Փաշինյանն ու Ամենայն հայոց կաթողիկոսը քննարկել են Արցախի իրավիճակը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Նոյեմբերի 10-ի կեսգիշերին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է դադարեցվեն։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում