ՄԱԿ-ն աջակցելու է Ղարաբաղի շուրջ համաձայնագրերի իրագործմանը

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն այժմ կապի մեջ է ՌԴ ներկայացուցիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թեթևություն է զգացել՝ տեղեկանալով համաձայնության ձեռքբերման մասին։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

«Մենք շատ շնորհակալ ենք Ռուսաստանի իշխանություններին այն բանի համար, ինչ արեցին, - ավելացրել է Դյուժարիկը, - Մեր թեթևությունը կապված է խաղաղ բնակիչների տառապանքների ավարտի հետ»։

«Մենք ներգրավված չէին խոսակցության մեջ։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն այժմ կապի մեջ է ՌԴ ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք աջակցել համաձայնությանը», - ավելացրել է նա։

Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՄԱԿ-ի ուշադրությունը միշտ էլ կենտրոնացած է եղել «կյանքի պահպանման ու մարտական գործողությունների դադարեցման վրա»։

«Արձագանքեք մեր ցավին». Երևանում ԱՄՆ դեսպանատան և ՄԱԿ–ի շենքի առջև բողոքի ակցիաներ են

«Հուսանք՝ այժմ դա կլինի», - ասել է նա։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը խստորեն դատապարտել են Վիեննայի ահաբեկչությունը

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ