Կովկասի համար նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ Ղարաբաղում իրավիճակի մասին

Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության համար այլընտրանք չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Կովկասում նոր դարաշրջան է սկսվում։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով ՌԴ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությանը։

Վրաստանի մի շարք քաղաքներում պարետային ժամ կսահմանվի

«Ես շնորհավորում եմ մեր բարեկամներին Հայաստանի եւ Ադրբեջանի ողբերգական պատերազմի ավարտի կապակցությամբ և շնորհակալություն հայտնում բոլոր միջնորդներին: Իմ ցավակցությունները զոհվածների ընտանիքների»,- գրել է Վրաստանի նախագահը։

Նա նաև հավելել է, որ խաղաղությունն ու կայունությունն այլընտրանք չունեն։

Նախագահը վստահություն է հայտնել, որ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր շրջան է մեկնարկելու։

​Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Ցանկացած երկարաժամկետ համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը. Ֆրանսիայի նախագահ

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ