Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` հերքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները։

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առաքելությունը տեղակայվելու է թուրք զինծառայողների մասնակցությամբ, չի համապատասխանում իրականությանը», - նշել է նա:

Ալիևն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների առաքելությանը կմասնակցեն ռուս և թուրք զինվորականները:

Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են․ ՀՀ ՊՆ

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հայտարարություն է ստորագրել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունները դադարեցնելու մասին:

Ըստ պայմանավորվածության` Ղարաբաղում այսօրվանից տեղակայվելու է ՌԴ խաղաղապահ զորախումբը` 1960 զինծառայողներով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր տեխնիկայի քանակով:

Արցախ է մեկնել 10-րդ ինքնաթիռը