Բռնապետ Էրդողանը դրանով կանգ չի առնի. ԵԽ պատգամավորը մեղադրում է Եվրոպային

Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Ֆրագկոս Ֆրագկոուլիսը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն կվճարի իր գործած սխալների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik.  ԵՄ-ն Հայաստանին միայնակ թողեց Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում։ Նման գրառում է Twitter-ում արել Եվրախորհրդարանի պատգամավոր Էմանուել Ֆրագկոս Ֆրագկոուլիսը։

«ԵՄ-ն որոշեց Հայաստանին Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պայքարում միայնակ թողնել,– գրել է նա,– Բռնապետ Էրդողանը դրանով կանգ չի առնի, և շուտով ԵՄ-ն կվճարի իր գործած սխալների համար»։

ԵԽ պատգամավորը նաև կարծիք է հայտնել, որ ժամանակից Թուրքիայի իրականարված Հայոց ցեղասպանության ճանաչումը կկանխեր դրա այսօրվա շարունակությունը։

​Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ