Արվել է անհնարինը, մաքսիմումը. Դավիթ Տոնոյանը` արցախյան մարտերի մասին

Դավիթ Տոնոյանը հայտնել է, թե արցախյան մարտերի ժամանակ ինչն է եղել զինված ուժերի համար մեծ խնդիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Սպառազինության մատակարարման առումով տոտալ բլոկադա է եղել, բայց արվել է անհնարինը։ Այս պահին իրավիճակն Արցախում հանգիստ է։ Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով սեպտեմբերի 27-ից մեկնարկած և երեկ ավարտված Արցախյան պատերազմին։

Պատերազմը լիարժեք չի ավարտվել․ ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ ուղերձը

«Ես վստահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը։ Ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել։ Սակայն 5-րդ սերնդի միջոցները, որոնք Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի միջոցով, գրեթե անհնարին է դարձրել որոշ պարագաներում մեր արձագանքը»,–ասաց Տոնոյանը։

Հարցին, թե շատերը պատերազմի ավարտի մասին որոշումը դավաճանություն են համարում, ինչպե՞ս է վերաբերում սրան, նախարարը պատասխանեց, որ վիրավորական է իր համար նման պիտակավորումները։ Նրա խոսքով` ԶՈւ–ն, ամբողջ ռեսուրսը, կառավարությունն ու Սփյուռքն արել են առավելագույնը, որպեսզի կարողանանք հաջողություն հասնել։

Սոցապ բյուջեն ավելացել է, բայց կբավարարի՞ այն պատերազմի առաջացրած խնդիրների լուծմանը

Նրա խոսքով` ԶՈւ–ն իր մոբիլիզացիան արել է առավելագույն ձևով, դիմակայել են մեծ ուժի, սակայն քանակական և ռեսուրսների առումով Հայաստանի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են։ Բացի այդ, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունն է ունեցել, ինչպես նաև վարձկաններ է բերել մարտի դաշտ։

Տոնոյանը նշեց, որ Թուրքիայի ներգրավվածությունն այս պատերազմում բացահայտ է եղել, և դեռ հուլիսին Ադրբեջանին տրամադրած զինամթերքը հայկական կողմի դեմ օգտագործվել է սեպտեմբերին սկսած պատերազմում։

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ համաձայնագրի որոշումը կայացրել է ռազմական ղեկավարության հետ քննարկման արդյունքում, Տոնոյանը նշեց, որ ԶՈւ–ն պարբերաբար Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է օպերատիվ իրավիճակը։ Նախարարն ասաց` իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է նման որոշում կայացվել։

Պատերազմը Երևանում չէ, այլ Արցախում. կամավորները կոչ են անում սահման մեկնել

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Հատուկենտ կրակոցներ են լսվում. Տոնոյանը` Արցախում տիրող իրավիճակի մասին

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ