Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի դերի հարցում հասել է իր նպատակին

Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն՝ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով պետք է տեղակայվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործունեության մեջ Անկարայի դերը սահմանափակվում է հրադադարի հաստատման երկկողմ կենտրոնի շրջանակներով: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։

Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը

Նրա մեկնաբանմամբ` Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորման համաձայնեցված չափորոշիչները:

Ըստ նրա` այդ փաստաթղթի համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվելու է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:

«Թուրքիայի դերը սահմանափակվում է կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ստեղծմամբ և ուղղակի կապ չունի խաղաղապահ գործողության հետ»,–ասել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը:

Նա նաև նշել է, որ կենտրոնը ստեղծվելու է Ադրբեջանի տարածքում և չի հարելու Լեռնային Ղարաբաղին:

Աղբյուրի խոսքով՝ «ենթադրվում է, որ այդ կենտրոնից ռուս զինվորականները թուրք գործընկերների հետ միասին կհետևեն հրադադարի պահպանմանը՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած տեխնիկական միջոցները»:

«Կենտրոնի գործունեության դետալների մշակմամբ զբաղվում են ռազմական գերատեսչությունները»,–հայտարարել է նա:

Նշենք, որ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Ալիևը հայտարարել է, որ Բաքուն միշտ ցանկացել է նույնական տեսնել Ռուսաստանի ու Թուրքիայի դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և հասել է դրան։

​Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նա նշել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է:

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կրակը դադարեցվում է. ինչի տակ են ստորագրել Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Նոյեմբերի 10-ի ժամը 13։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1302 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ