Ումի՞ց պետք է Հայաստանում ԱԹՍ–ներ պահանջել. Գիտության պետական կոմիտեի ղեկավարի պատասխանը

Գիտնականները գաղափարներ և մասնագետներ են տալիս, և նրանց մեղքը չէ, որ պետությունը չի օգնում նրանց գաղափարների իրականացման հարցում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի -Sputnik. Հայկական գիտությունը տալիս է իր ֆինանսավորմանը համարժեք արդյունքներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարել է Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանը։

Նրա խոսքով ՝ գիտնականները բարձր տեխնոլոգիական գիտելիքներ և մասնագետներ են տալիս, իսկ դրանց հիման վրա ձեռնարկություններ ստեղծելը բիզնեսի և պետության գործն է։

Beringer aero ընկերությունը դադարեցրել է թուրքական ԱԹՍ արտադրողներին մատակարարումները

«Պարզապես պետք է հասկանալ, թե ինչ ենք ակնկալում գիտությունից։ Եթե «Բայրաքթարներ» կամ «Հերմեսներ», ապա դրա համար պետք է լինեն համապատասխան ընկերություններ, իսկ մենք կտանք գիտելիքներ և մասնագետներ», - ընդգծել է Հայոցյանը։

Նշենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ընկերություններն արդեն մի քանի տարի է` արտոնություններ են ստանում պետությունից` ազատվում են շատ հարկերից, բայց բուն ինժեներական ընկերությունները արտոնություններ սկսել են ստանալ միայն 2018 թվականից:

Garmin ընկերությունը կպարզի, թե ինչպես է իր արտադրանքը հայտնվել «Բայրաքթար» ԱԹՍ-ում

Նշենք, որ 2021 թվականի բյուջեի նախագծով մոտ 3,6 տոկոսով կկրճատվեն գիտատեխնիկական մշակումների հատկացումները ՝ տնտեսական իրավիճակից ելնելով ։ Գիտության համար նախատեսված բյուջեն կկազմի 13,5 մլրդ դրամից փոքր-ինչ ավելի (մոտ 28 մլն դոլար) ։