Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու և Մարտակերտի ուղղություններով

Շուշիից բացի՝ կարևոր են նաև այլ ուղղության մարտերը, նշում է ՊՆ ներկայացուցիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Շուշիից բացի՝ կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Facebook-ի էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Քարին տակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը ոչնչացվում է․ Արծրուն Հովհաննիսյան

«Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»,-նշել է նա։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր. 

«Ուղղակի վստահեք բանակին, ուրիշ ոչինչ։ Վստահեք ու սպասեք»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում