«Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք»․ Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ

Վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Արցախի պաշտպանության բանակը կատարել է և կատարում է Շուշիի պաշտպանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։

Շուշիի համար համառ մարտերը շարունակում են, գերեվարվել է թշնամու 2 զինծառայող

Նրա խոսքով՝ վերջին 3-4 օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ուժերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ, Արցախի պաշտպանության բանակը կատարել է և կատարում է Շուշիի պաշտպանությունը։

Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրողներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել են, ենթարկվել կրակային ներգործության և կրել մեծ կորուստներ։ Հակառակորդը մարտական գործողություններ է ձեռնարկել նաև այլ հատվածներում։

«Յուրային զորքերը որոշ բնագծերում նպաստավոր դիրքեր են զբաղեցրել։ Մարտական գործողությունենրը ենթադրում են որոշակի տրամաբանություն, դրանց արդյունքերի մասին կարելի է խոսել ավարտից հետո։ Մարտական գործողությունների աշխարհագրությունը գաղտնիություն է ենթադրում, անգամ մեր ձեռքբերումների դեպքում երբեմն չենք ասում։ Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք»,-ասաց նա։

Նշենք, որ արդեն 4–րդ օրն է բերդաքաղաք Շուշիի համար թեժ մարտեր են ընթանում։ Թշնամին փորձում է գրավել անառիկ քաղաքը։

Թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ․ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը

Առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:

Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։

Տեղեկացվում էր, որ թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում