ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ռուսական Մի–24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում` ռազմական գործողությունների գոտուց դուրս։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Հայաստանն ամեն կերպ կաջակցի ուղղաթիռի հետ կապված դեպքի հետաքննությանը. ՀՀ ՊՆ
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ռուսական օդուժի Մի-24 ուղղաթիռ է վայր ընկել Հայաստանի օդային տարածքում` Երասխի շրջակայքում, շարժական հրթիռային համալիրի հարվածից հետո։
Զոհվել են ուղղաթիռի անձնակազմի երկու անդամ, ևս մեկը հոսպիտալացվել է` միջին ծանրության վնասվածքներով։
Հայաստանում խոցված ռուսական ուղղաթիռի առաջին կադրերը․ տեսանյութ