ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Դանիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ (ավելի քան 20)։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Տեղեկացվում է, որ ռեանիմոբիլները բեռնված առողջապահական տարաբնույթ պարագաներով:
«Իտալիայի հայ համայնքը 23 միլիոն 900 հազար դրամին համարժեք եվրո է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը կարիքների համար ռեանիմոբիլ ձեռք բերելու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ամենօրյա աշխատանքը համայնքների հետ շարունակվում է:
Նշենք, որ արցախյան վերջին պատերազմի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից պարբերաբար հումանիտար օգնություններ են ուղարկվում Հայաստան։