Պուտինը պաշտոնանկ է արել երկու նախարարի

Ռուսաստանի նախագահը կառավարության երկու անդամներին պաշտոններից ազատելու հրամանագրեր է ստորագրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխն ու բնական պաշարների և բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինն ազատվել են պաշտոններից: Համապատասխան հրամանագրերը ստորագրել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Երկուսն էլ իրենց պաշտոնները ստանձնել էին 2018 թվականի մայիսին։

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախի հարցը

Դիտրիխը մինչ այդ՝ 2015-2018 թվականներին, ՌԴ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալն է եղել, իսկ Դմիտրի Կոբիլկինը 2010-ի մարտից մինչև 2018-ի մայիս ղեկավարել է Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանը։

Էրդողանը Պուտինին առաջարկել է Մինսկի խմբից դուրս աշխատանքային խումբ ստեղծել․ CNN Turk