ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի -Sputnik. Կորոնավիրուսի և վիտամին D-ի փոխկապակցվածության մասին բրիտանացի գիտնականների հետազոտությունը մեկնաբանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Նովոսիբիրսկի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի կենսատեխնոլոգիայի և վիրուսաբանության լաբորատորիայի վարիչ Սերգեյ Նետեսովը։
Օտարերկրյա մասնագետները պարզել են, որ վիտամին D-ի պակաս ունեցող մարդիկ կորոնավիրուսն ավելի ծանր են տանում։
Նետեսովի խոսքով ՝ օրգանիզմում ցանկացած օգտակար նյութի պակասն ազդում է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարելու վրա:
Սննդի մեջ վիտամինների պակասը խախտում է մարսողական, էներգետիկ և այլ համակարգերի աշխատանքը։ Հիվանդության ընթացքում մարդուն անհրաժեշտ են մետաղներ, ինչպիսիք են ցինկը, մագնեզիումը, կալիումը և ամինաթթուները:
«Երբ օրգանիզմը նորմալ չի գործում, այդ ժամանակ բոլոր վարակներն ավելի դժվար կհաղթահարվեն, քան ճիշտ սնուցման դեպքում», - նշեց փորձագետը:
Բոլոր վիրավորները բուժման հնարավորություն ունեն, իսկ կորոնավիրուսի համար հերթ է
Ավելացնենք, որ վիտամին D-ն նպաստում է սննդից ֆոսֆորի և կալցիումի ներծծմանը: Մարդը այս օգտակար նյութը ստանում է արևի ճառագայթներից կամ յուղոտ ձկից։
Փոքր քանակությամբ վիտամին D կա նաև կարագի, պանրի և այլ կաթնամթերքների մեջ։