Մոսկվան մտադիր է հնարավորինս շուտ Երևանին և Բաքվին բերել բանակցությունների սեղանի շուրջ

Մոսկվան օգտագործում է բոլոր հնարավորությունները իրավիճակը կարգավորելու համար, որպեսզի հակամարտող կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի-Sputnik. Ռուսաստանը մտադիր է օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կողմերը հնարավորինս շուտ վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Շուշիի համար համառ մարտերը շարունակում են, գերեվարվել է թշնամու 2 զինծառայող

«Ռուսաստանը մտադիր է ավելի ակտիվորեն մասնակցություն ունենալ ոչ թե հակամարտությանը, այլ հակամարտության կարգավորմանը: Հիմա էլ, անկեղծ ասած, ինձ թվում է` Ռուսաստանը շատ ակտիվ քայլեր է ձեռնարկում դրա կարգավորման համար», - ասել է Զախարովան։

Նրա խոսքով ՝ Մոսկվան օգտագործում է բոլոր հնարավորություններն իրավիճակը կարգավորելու համար, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ ՝ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հետագա առաջխաղացման համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում