Գրեթե 3 ժամում թշնամու 3 ԱԹՍ է խոցվել. ՊՆ

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու ձեռնարկած գրոհը կասեցվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու` ժամը 14:20-ին ձեռնարկած գրոհը կասեցվել է, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում։

675 զրահատեխնիկա, 249 ԱԹՍ... թշնամու կորուստներն ավելանում են

«Հարավարևելյան ուղղությամբ մարտերը շարունակվում են, ժամը 12:10-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում խոցվել է հակառակորդի 3 ԱԹՍ»,-նշված է գրառման մեջ:

Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր գրել, որ վաղ առավոտյան հակառակորդի 1 անօդաչու է խոցվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում