ԵՄ–ն Հայաստանին 35.6 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել կորոնավիրուսի հաղթահարման համար

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հայտնել է, որ ԵՄ–ն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԵՄ–ն հայտնել է Հայաստանի կառավարությանը կորոնավիրուսի արձագանքմանը աջակցելու նպատակով Հայաստանին 35.6 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։

Մհեր Գրիգորյանը ԱՊՀ վարչապետներին տեղեկացրել է Բաքվի ռազմական հանցագործությունների մասին

Սա հանդիսանում է նախորդ տարվա ապրիլին հայտարարված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 92 մլն եվրո օժանդակության փաթեթի բաղկացուցիչ մասը:

«Բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունն՝ ուղղած Հայաստանում համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքների լուծմանը: Այս պատեհաժամ հատկացումը Եվրամիության հետ մեր արդյունավետ համագործակցության դրսևորումն է, և ես համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կբարձրացնենք ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը»,-նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն էլ հայտնել է, որ Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի առողջապահական համակարգի ամրապնդմանը և ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար և տնտեսական հետևանքների հակազդմանը: «Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,- նշել է նա ։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1042–ով և դարձել 107 466։ Գրանցվել է մահվան 1580 (+21) դեպք։

Բոլոր վիրավորները բուժման հնարավորություն ունեն, իսկ կորոնավիրուսի համար հերթ է