«Բեկում մտցնելու ժամանակն է». Արցախի արտգործնախարարը Շուշիի մասին գրառում է արել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ Շուշի քաղաքի ուղղությամբ մարտեր են ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայում մարտեր են ընթանում։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը։

«Շուշին եղել է և կլինի հայկական։ Բեկում մտցնելու ժամանակն է»,–գրել է Մայիլյանը։

Ավելի վաղ Շուշիում տիրող իրավիճակի մասին գրառումներ էին արել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ արդեն 4–րդ օրն է` բերդաքաղաք Շուշիի համար թեժ մարտեր են ընթանում։ Թշնամին փորձում է գրավել անառիկ քաղաքը։

Հաջողությունները գին ունեն. ինչքան է անհրաժեշտ զինվորի ընտանիքին նեցուկ լինելու համար

Առավոտյան ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:

Արցախի ՊԲ-ից տեղեկացրել էին, որ Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։

Տեղեկացվում էր, որ թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Գրեթե 3 ժամում թշնամու 3 ԱԹՍ է խոցվել. ՊՆ

Նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում