Ազգային գրադարանը 12 օրով կդադարեցնի ընթերցողների սպասարկումը

Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը գրադարանը կշարունակի առցանց պատասխանել ընթերցողների հարցերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik.Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային գրադարանի ընթերցողների սպասարկումը նոյեմբերի 10-22-ը ներառյալ դադարեցվում է: Տեղեկությունը հրապարակվել է գրադարանի ֆեյսբուքյան էջում։

ԵՄ–ն Հայաստանին 35.6 մլն եվրո դրամաշնորհ է հատկացրել կորոնավիրուսի հաղթահարման համար

Մինչ բնականոն աշխատանքին վերադառնալը գրադարանը կշարունակի առցանց պատասխանել ընթերցողների հարցերին, տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային շտեմարանների մասին:

«Կշարունակենք ձեզ օգնել և ուղղորդել փնտրումների և հասանելի թվայնացված գրականությունից օգտվելու հարցում: Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք այս ընթացքում կցանկանան գրանցվել և ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական տոմս, հոգ չէ. գրանցումը ևս կարող ենք առցանց կազմակերպել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական տոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է լրացնել ընթերցողների էլեկտրոնային գրանցման հայտը և ուղարկել nla.circulation@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 107466-ի։