«Սիրելիներս, արդեն լավ եմ»․ Արծրուն Հովհաննիսյան

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել էր Հովհաննիսյանի առողջական վիճակի մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է, որ իրեն արդեն լավ է զգում ու վաղվանից կվերադառնա իր աշխատանքին։

Արցախի տարածքում կատարվող գործողությունները հակառակորդին չեն ներվելու. Սարումյան

Նշենք, որ այսօր Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա ճնշման տատանումներ էր ունեցել։

«Սիրելիներս, արդեն լավ եմ, վաղվանից կլինեմ շարքում, իմ ճակատի ու իմ բնագծում։ Որքան էլ ներքին ու արտաքին թուրքերը ուրախանան, ես իմ բանակին երբեք չեմ լքի, նահանջի, թե հաղթանակի ժամանակ` իմ զորքի հետ եմ»,-գրել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Արծրուն Հովհաննիսյանը բուժզննում է անցնում։ Նա հերքել էր սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե Հովհաննիսյանը սրտամկանի ինֆարկտ է տարել:

«Մենք մեր ժողովրդից թաքցնելու բան չունենք»․ Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ