Արցախի նախագահը դիմել է ժողովրդին

Ստեփանակերտում շրջայցի ընթացքում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ դիմել է Արցախի ժողովրդին։

Ավելի քան 1000 ահաբեկիչ զոհվել կամ վիրավորվել է Արցախում. Արայիկ Հարությունյան

«Սիրելի ՛ հայրենակիցներ, վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ հետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»,– գրել է նա։

Հարությունյանը նաև հայտնել է, որ շրջայցի ընթացքում հանդիպել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։

«Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո»,– նշում է ԱՀ նախագահը։

Հիշեցնենք, որ պատերազմը սանձազերծելու երկրորդ օրվանից՝ սեպտեմբերի 28-ից սկսած ադրբեջանական զինուժը պարբերաբար հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաքը։

Արցախը լքած պաշտոնյաներն աշխատանքից ազատվելու են. Արայիկ Հարությունյան

Անցած գիշեր, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ, թշնամին կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Տուժածներ չկան։

Իսկ ընդհանուր առմամբ նոյեմբերի 9-ի ժամը 10։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1221 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում