Ոչ Շուշիի մակարդակի, բայց ինտենսիվ մարտեր են ընթանում նաև Մարտունու ուղղությամբ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Մարտունու ուղղությամբ կա ստաբիլություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ մի փոքր ավելի ինտենսիվ, բայց ոչ Շուշիի մակարդակի մարտեր գնում են նաև Մարտունիի ուղղությամբ։

«Մարտունու ուղղությամբ 1-2 հարձակողական գործողություն ու գրոհ ենք մղել այսօր։ Այդ հատվածում կա ստաբիլություն»,–գրել է Հովհաննիսյանը Telegram–ի իր ալիքում։

Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխվածներին դրամական օժանդակություն կտրամադրվի

Նշենք, որ ավելի վաղ Ստեփանյանը ՊԲ ստորաբաժանումների կողմից խոցված թշնամական 4 ԱԹՍ-ի մասին էր հաղորդել։ Ոչնչացվել է նաև թշնամու 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա։ Տարբեր ուղղություններում ծավալված մարտերում թշնամուն մեծաթիվ կենդանի ուժի կորուստներ է պատճառվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում