Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է. քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած

Արցախի մայրաքաղաքում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ քիչ առաջ հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։

«ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։

«Դեռ ուշ չէ ադրբեջանցիներին պարկի մեջ մտցնելու համար». Նորատ Տեր-Գրիգորյանց

Իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքներին, ապա Մարտակերտում օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։

Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել` հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Իսկ ահա, Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում