Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար. Արծրուն Հովհաննիսյան

Գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները բազմաթիվ հարձակումներ են հետ մղել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն տարբեր ուղղություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. Ծանր ու վճռական մարտեր են ընթանում Շուշիի համար։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հաղթանակ մեր հերոսներին»,–գրել է նա:

Հիշեցնենք՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն առավոտյան սպասված լուր հաղորդեց՝ Շուշին շարունակում է անառիկ մնալ։ Գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները բազմաթիվ հարձակումներ են հետ մղել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն տարբեր ուղղություններում։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում