Պուտինն ու էրդողանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին են անդրադարձել նաև Թուրքիայի ու Ռուսաստանի արտգործնախարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ վերահաստատել են երկուստեք պատրաստակամությունը՝ համագործակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման

Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցների մասին։

«Դրանք կողմնորոշված էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ գտնելուն եւ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հասնելուն։ Հաստատվել է երկկողմանի պատրաստակամությունը՝ համագործակցել հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին են անդրադարձել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է թուրքական ԱԳՆ աղբյուրը։

«Մեր նախարարը հեռախոսային բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը»,-տեղեկացրել է աղբյուրը։

Պուտինն անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Արցախի հարցը

Հավելենք, որ Պուտին-Էրդողան նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 27-ին՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանը թե ռազմական, թե խորհրդատվական մեծ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից։

Թուրքիան նաեւ վարձկաններ է տեղափոխում Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Մոսկվան և Անկարան սերտ գործընկերներ են, սակայն ԼՂ–ի դեպքում իրավիճակն այլ է. Լավրով