Մարտունու ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը նահանջում են

Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է Մարտունուց ոչ հեռու թշնամական մեկ ինքնաթիռ խոցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը նահանջում են Մարտունու ուղղությամբ։ Wargonzo նախագծի աղբյուրները հայտնում են, որ հարավարևելյան ճակատում Արցախի պաշտպանության բանակին հաջողվել է Մարտունուց ոչ հեռու մեկ ինքնաթիռ խոցել։

Հարավարևելյան ուղղությամբ թշնամու հերթական «Բայրաքթարն» է խոցվել. լուսանկարներ

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական «Բայրաքթարը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստեփանյանը ՊԲ ստորաբաժանումների կողմից խոցված թշնամական 4 ԱԹՍ-ի մասին էր հաղորդել։ Ոչնչացվել է նաև թշնամու 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա։ Տարբեր ուղղություններում ծավալված մարտերում թշնամուն մեծաթիվ կենդանի ուժի կորուստներ է պատճառվել։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Շուշիում մարտերը շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչը հորդորում է հավատալ մեր զորքին

Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում