ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի - Sputnik. ԱՄՆ–ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը, տնտեսությունը, կլիման և ռասիզմին դիմակայելն անվանել է իր քաղաքականության գերակայություններ: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Դելավերում։
«Ամերիկացիները մեզ կոչ են արել գործի դնել արժանապատվությունն ու ազնվությունը ներկայացնող կարողությունները, գիտության ու հույսի ուժերը ՝ հանուն մեր ժամանակների մեծ մարտերի։ Պայքար վիրուսը վերահսկողության տակ պահելու համար, պայքար հանուն բարգավաճման, ձեր ընտանիքներում առողջապահության ապահովման, ռասսայական արդարության և մեր երկրում համակարգային ռասիզմի վերացման, կլիմայի փրկության», - հայտարարել Է Բայդենը։
Նա նաև շեշտել է արժանապատվության վերականգնման, ժողովրդավարության պաշտպանության և ամերիկացիների համար հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։
Բայդենը հայտարարել է, որ ընտրվել է ԱՄՆ նախագահ
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 3-ին։ Վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դնում ընտրությունների նախնական արդյունքները։
Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ընտրիչների ձայները։