ՌԱԴԻՈ

Ինչու Հայաստանը պետք է շտապի շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենին

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում թեկնածու Ջո Բայեդենի հաղթանակին և պարզաբանել, թե ինչու Հայաստանը պետք է շտապի շնորհավորել նրան:
Sputnik
Ինչու Հայաստանը պետք է շտապի շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենին

Սուրեն Սարգսյանը նկատում է, որ աշխարհի տարբեր առաջնորդներ արդեն շնորհավորել են ԱՄՆ նորընտիր նախագահին, այդ թվում Բայդենի ամենամտերիմ գործիչները՝ Իսրայելի և Հնդկաստանի վարչապետները։ Շնորհավորել է նաև մեր հարևան Վրաստանի վարչապետը։ Սարգսյանը կարծում է, որ արդեն ժամանակն է, որ հայկական կողմն էլ շնորհավորի։ Նրա խոսքով` շուտ շնորհավորելը ավելի կհեշտացնի հետագայում ադմինիստրացիայի հետ հարաբերությունների կարգավորումը:

«Հայաստանի ներկա իշխանությունները պետք է մի կողմ դնեն բոլոր տեսակի ներքաղաքական տարաձայնությունները, օգտագործեն նախկին իշխանությունների կապերը Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի առավել օպերատիվ և էֆեկտիվ կապ հաստատեն նոր քաղաքական թիմի հետ, որը մեծ հաշվով, որքան նոր է, նույնքան էլ հին է: Այս առումով, իրոք պետք է համագործակցել նախկին իշխանությունների հետ և մեզ համար այս կարևոր պահին գործակցություն ձևավորել ԱՄՆ-ի հետ՝ որպես առաջնահերթություն ունենալով հենց Արցախյան հիմնախնդիրը»,-նշում է Սարգսյանը:

Բայդենը խոսել է իր քաղաքականության առաջնահերթությունների մասին

Սուրեն Սարգսյանն իրատեսական է համարում հակաադրբեջանական բանաձևի վերականգնումը. պետք է խնդրել Բայդենին վերահաստատել 907-րդ բանաձևը վերականգնելու և Ադրբեջանին ռազմական օգնություն չտրամադրելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Քաղաքագետի կարծիքով` սա իրատեսական է, քանի որ դրա մասին Բայդենը հայտարարություն է արել։ Սարգսյանը նշում է, որ այսօր դա մեր իշխանությունների, մեր համայնքի, մեր լոբբիստների համար պետք է լինի թիվ մեկ խնդիրը: 

«ԱՄՆ հայկական համայնքային կազմակերպությունները արդեն շնորհավորել են Բայդենին, մենք կարող ենք հետևել նրանց օրինակին: Մենք այժմ պետք է առաջնորդվենք մեր շահերով, իսկ մեր շահերից է բխում նոր վարչակազմի հետ լավ հարաբերությունների հաստատումը»,-նշում է Սարգսյանը: 

Միաժամանակ, ըստ Սարգսյանի, պետք է պահպանել հարաբերությունները Թրամփի և հանրապետականների հետ, քանի որ նախ Թրմափը մինչև հունվարի 20-ը համարվում է ԱՄՆ նախախագահ և ապա 2024-ին, Սարգսյանի կանխատեսմամբ, նա նորից կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: 

Թյուրքական ETIM-ներն ահաբեկիչներ չե՞ն․ ԱՄՆ-ի որոշումը զայրացրել է Չինաստանին

Այս պահին ընտրությունների արդյունքների չեղարկումը, միջազգայնագետը իրատեսական չի համարում. Բայդենը բավական վստահ է հաղթանակ տարել։ Սակայն պարզ է, որ Թրամփը գնալու է մինչև վերջ, փորձելու է պայքարել, այդ թվում և դատական ատյաններում: 

Նշենք, որ երեկ ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցները՝ Fox News, CNN, NBC և AP գործակալությունը տեղեկացրել էին, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը։ Նա ստացել է ընտրիչների ավելի քան 270 ձայնը։