Հակառակորդին չի հաջողվել Շուշին ամբողջությամբ վերցնել. Արծրուն Հովհաննիսյան

Հովհաննիսյանը հայտնեց, որ երեկ Շուշի են շտապել Ադրբեջանի կանոնավոր բանակը, վարձկանները, նաև դիվերսիոն խմբեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հակառակորդին չի հաջողվել Շուշին ամբողջությամբ վերցնել։ Տեղեկությունը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ասածս ուղղակի զուտ օրինակ է, բայց 1992 թվականին իրավիճակ է եղել, որ Շուշին մերը չի եղել, նույնիսկ Մարտակերտը մերը չի եղել։ Սակայն եթե դու ունես պատրաստակամություն չկորցնելու ամեն ինչ, ապա առանձին վերցրած որևէ քաղաք որևէ բան չի որոշում»,–ասաց Հովհաննիսյանը`հավելոլով, որ ամեն գնով պայքարելու են Շուշիի համար։

Երբ կավարտվի Շուշիի համար մղվող պայքարը. Հովհաննիսյանը ժամկետ նշեց

Հարցին, թե ո՞ւմ տիրապետության տակ են այժմ Շուշի տանող ճանապարհները` Հովհաննիսյանը հայտնեց, որ տեղեր կան, որ Շուշի տանող ճանապարհներն թշնամու ձեռքում է։ Նրա խոսքով` հակառակորդին չի հաջողվել Շուշի եկող լոգիստիկան ամբողջությամբ կտրել։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Շուշին գրավել են` Հովհաննիսյանը հայտնեց, որ Ալիևը շատ է ասել, թե գրավել են այսինչ գյուղը, քաղաքը և հետո պարզվել է, որ իրականությանը չի համապատասխանում։ «Ալիևը հաճախ է շտապում»,–ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ամենակարևորը զորքի մարտունակությունն է։ Եթե պահպանում ես, ապա զորքը կարող է հաջորդ պահին, ըստ նպատակահարմարության, հարձակման անցնել։ «Իսկ մեզ մոտ այդ առումով շատ լավ է վիճակը»,–ասաց նա։

Հովհաննիսյանը հայտնեց, որ երեկ Շուշի են շտապել Ադրբեջանի կանոնավոր բանակը, վարձկանները, նաև դիվերսիոն խմբեր։

Նշենք, որ արդեն 3 օր է թեժ մարտերն են ընթանում Շուշի քաղաքի համար։ Թշնամում ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել իրենց երազանքն ու գրավել Շուշին։

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է. քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 8-ի ժամը 15։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 264 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 784 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7660 կենդանի ուժից։

Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում