Էրդողանի փեսան հրաժարվել է ֆինանսների նախարարի պաշտոնից

Ալբայրակը հայտնել է, որ ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, որին կառավարությունում աշխատելու հինգ տարիների ընթացքում բավականաչափ ուշադրություն չի հատկացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա և Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքն այսօր հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է պաշտոնը։

«5 տարի պաշտոնավարելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել նախարարի պաշտոնից՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառներով»,-գրել է Ալբայրաքը Instagram-ի իր էջում։

Էրդողանը դատի է տվել ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական ամսագրին

Ալբայրաքը 2015-2018թթ․ զբաղեցրել է Թուրքիայի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարարի պաշտոնը, իսկ 2018թ․-ից գլխավորում է ֆինանսների և գանձապետարանի նախարարությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը հեռացրել է Կենտրոնական բանկի ղեկավար Մուրադ Ույսալին։

Բանն այն է, որ թուրքական լիրայի փոխարժեքը շարունակում է կտրուկ նվազել, անգամ հասել է պատմական նվազագույն ցուցանիշին։ Համաշխարհային ԶԼՄ-ները և փորձագիտական հանրությունը լիրայի արժեզրկումը կապում են առաջին հերթին Անկարայի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը միջամտելու հետ։ Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ օգնում է Բաքվին և պատրաստ է տրամադրել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ ռազմական։