ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը կազատվի զբաղեցրած պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել Միքայել Համբարձումյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ դիմումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը կազատվի պաշտոնից։

ՀՀ նախագահի աշխատակազմից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նախագահը վարչապետից ստացել է առաջարկ՝ Համբարձումյանին պաշտոնավարումից ազատելու վերաբերյալ։

ԱԱԾ-ն պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտել․ տեսանյութ

«Հրամանագիրը դեռ չի ստորագրվել», - ասացին նախագահականից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել էր պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Միքայել Համբարձումյանը։

Միքայել Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ որպես պետի տեղակալ, ապա՝ պետ: