Վրաստանի մի շարք քաղաքներում պարետային ժամ կսահմանվի

Նոյեմբերի 7-ի դրությամբ` Վրաստանում COVID-19–ի ավելի քան 54,8 հազար դեպք է գրանցվել, ավելի քան 400 մարդ մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի խոշոր քաղաքներում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում նոյեմբերի 9-ից ժամը 22:00-05:00–ն սահմանափակվելու է մեքենաների և հետիոտների տեղաշարժը, վիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին։

2476 նոր դեպք, 27 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Խոսքը Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսում, Բաթումում, Գորիում, Փոթիում, Զուգդիդում պարետային ժամ կիրառելու մասին է։

Worldometer–ի տվյալներով` նոյեմբերի 7-ի դրությամբ Վրաստանում COVID-19–ի ավելի քան 54,8 հազար դեպք է գրանցվել, ավելի քան 400 մարդ է մահացել։

Հայտնի է՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները երբ կավարտվեն Հնդկաստանում

Նոյեմբերի 2-ին հայտնել էին, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կորոնավիրուսով է վարակվել։ Մինչ այդ նա արդեն ինքնամեկուսացել էր, քանի որ աշխատակիցներից մեկը վարակվել էր այդ հիվանդությամբ։

Կորոնավիրուսային իրարանցում. որ դեպքում պետք է KT անել, որ դեպքում՝ ռենտգեն