Թուրքիայում հրդեհից մի ամբող գյուղ է այրվել, այդ թվում՝ մզկիթը. տեսանյութ

Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի Քասթամոնու նահանգի Թեփերհեման գյուղում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է թուրքական İHA լրատվական գործակալությունը։

Նախնական տվյալներով հրդեհի պատճառը Էլեկտրականության թույլ միացումն է եղել։ Կրակը բռնկվել է տներից մեկում և արագ տարածվել ամբողջ գյուղով մեկ։

Հաղորդվում է, որ գյուղում ավելի քան 10 տուն է այրվել։

Կրակը մեծ վնաս է հասցրել նաև գյուղի մզկիթին։

Դեռևս չի խոսվում զոհերի և վիրավորների մասին։

Կրակը հաջողվել է չեզոքացնել նոյեմբերի 7-ի առավոտյան՝ թույլ չտալով տարածվել դեպի անտառ։