ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Այսօր կեսօրին Ստեփանակերտում հրետակոծության ձայն է լսվել, տեղեկացնում է Արցախի մայրաքաղաքից ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Անցած գիշերը քաղաքում առանց պատահարների է անցել, բայց ժամը 2-ի մոտակայքում պայթյուններ են որոտացել, որոնց կրկնվել են առավոտյան 5-ին։
Նոյեմբերի 7-ի առավոտյան իրավիճակը քաղաքում կրկին հանգիստ էր։ Սակայն մոտավորապես ժամը 13-ին Արցախի մայրաքաղաքի արվարձանում կրկին պայթյուններ են որոտացել, ձայներից դատելով՝ դա կրկին հրետակոծություն է եղել։
Հերթական պայթյուններից մեկից հետո քաղաքի էլեկտրամատակարարումն ընդհատվել է։ Այս պահին այն վերականգնված է, քաղաքում իրավիճակը կայուն է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Հավելենք, որ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար հրետակոծվում ու հրթիռակոծվում է Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակում սկսելու հաջորդ օրվանից՝ սեպտեմբերի 28-ից։
Նոյեմբերի 6-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով հայկական կողմից զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը զրկվել է 262 ԱԹՍ-ից, 16 ուղղաթիռից, 25 ինքնաթիռից, 749 զրահատեխնիկայից, 6 ՏՕՍ-ից, 7510 կենդանի ուժից։
Ձախողված բլիցկրիգը, կամ Բաքվի ծրագրով վարձկանների մասին աշխարհը չպիտի իմանար
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Արցախի նկատմամբ կիրառված ֆոսֆորը դիմավորեք Ադրբեջանում, Իրանում ու Թուրքիայում